Նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունների կիրառման ապահովման մասին
07.05.2023
Տեղեկացնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունների կիրառումը հնարավոր չէ ապահովել:
«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտերի նախագծման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել մի շարք օրենսդրական բացեր, որոնք հնարավորություն չեն տալիս ավարտին հասցնել ենթաօրենսդրական ակտերի մշակումը, հետևաբար նաև՝ օրենքի պատշաճ կիրարկումը։