ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պրակտիկայի անցկացում Կոռուպցիայի կանխարգլման հանձնաժողովում

04.05.2023


 

2023 թվականի մարտի 20-ից մայիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԵՊՀ քաղաքագիտության մասնագիտության բակալավր չորրորդ կուրսի /առկա ուսուցման/ ուսանողները իրենց ուսումնաարտադրական պրակտիկան էին անցնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով):

Նշված ժամանակահատվածում ուսանողներն ակտիվ ներգրավված են եղել Հանձնաժողովի մասնագիտական գործառույթ իրականացնող մեթոդական աջակցության, հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության, կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի, հայտարարագրերի վերլուծության վարչությունների աշխատանքներում, ինչպես նաև ուսումնասիրել են Հանձնաժողովի կառուցվածքը, ծանոթացել որոշ ներքին իրավական ակտերին, գործիքակազմին և կառավարման օղակների ղեկավարման, համակարգման առանձնահատկություններին, կիրառելի օրենսդրական փաթեթներին և հատկապես՝ մարդկային ռեսուրսների կառավարման ողջ գործընթացին, ԿԿՀ կառուցվածքից բխող ողջ տեղեկատվությանը: