ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հանձնաժողովը հիշեցնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Հանձնաժողովի հետ:
Բոլոր այն հայտարարատուներին, ում չի հաջողվում մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, խնդրում ենք տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://bit.ly/42jZaC0 :
Միաժամանակ հիշեցնում ենք հայտարարատու պաշտոնատար անձանց, որ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հարցադրումներն անհրաժեշտ է ներկայացնել մարմիններում նշանակված խորհրդատուներին, ովքեր կենտրոնացված եղանակով խնդիրները կփոխանցեն Հանձնաժողով՝ դրանք կարգավորելու նպատակով:
Վերստին տեղեկացնում ենք, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 31-ն է, իսկ Հանձնաժողովի սահմանափակ ռեսուրսները բավարար չեն բոլոր հեռախոսազանգերին և էլեկտրոնային փոստի նամակներին պատասխանելու համար, ուստի խնդրում ենք Հանձնաժողով դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: