ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

28.04.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը լրագրողներին է ներկայացրել հայտարարագրման գործընթացի մանրամասները:

Մասնավորապես ներկայցվել է հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատու պաշտոնների խմբերը, հայտարարագրերի տեսակները, հայտարարագրման ենթակա տվյալները, դրանց մանրամասները:

 

Լրագրողների ուշադրությանն են ներկայացվել այն հիմնական թերությունները, որ հայտարարատուները թույլ են տալիս հայտարարագրեր լրացնելիս, ինչպես նաև՝ դրանց ուղղման՝ իրավական նորմերից բխող կարգավորումները:

Նյութի ներկայացումից և «հարց ու պատասխան» բաժնից բացի կազմակերպվել է նաև ինտերակտիվ իրավիճակային խաղ-քննարկում:

 

Աշխատաժողովն իրականացվել է ԵՄ աջակցությամբ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: