ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրազեկում

25.04.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին նախատեսված «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումները տեղի չեն ունեցել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակի գրանցման բացակայության պատճառով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ  նախատեսվող աշխատանքային քննարկումների մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:

Վերստին հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: