ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի կողմից ուղարկվող ծանուցումների վերաբերյալ

22.04.2023


 

Հանձնաժողովը  տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում երբևէ գրանցված հայտարարատուներին փուլային եղանակով ուղարկվում են ծանուցումներ՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունն ապահովելու և իրենց կողմից ներկայացված հայտարարագրերին հասանելիությունն ապահովելու նպատակով:

Այն պաշտոնատար անձինք, ովքեր ներկայում հայտարարատու պաշտոն չեն զբաղեցնում, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համակարգում այս պահին հասանելի են 2021 և 2022 թվականների տարեկան, 2022 և 2023 թվականների պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերը: