ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ Հակակոռուպցիոն կոմիտեում

18.04.2023


 

2023 թվականի ապրիլի 17-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից և նրա նախաձեռնությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց  «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց մի մասին տրվեցին սպառիչ պատասխաններ, քննարկման ենթակա հարցադրումները և առաջարկները հավաքագրվեցին Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ քննարկելու և, ըստ անհրաժեշտության, հայտարարագրերի լրացման ուղեցույցում ներառելու նպատակով, մասնավորապես՝

ü  միջոցառումների, հարսանեկան արարողությունների ժամանակ կատարված ծախսերն ու ստացված եկամուտները հայտարարագրելու կարգը,

ü  ծախսերի տեսակների և շեմերի վերանայում,

ü  անշարժ գույքի մեկ սեփականության վկայականով առանձին անշարժ գույքերի հայտարարագրման կարգը,

ü  համայնքին պատկանող, հայտարարատուի կողմից փաստացի տնօրինվող անշարժ գույքը վերադարձնելու դեպքում հայտարարագրման կարգը,

ü  հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների տարիքային շեմի վերանայում,

ü  գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտների հայտարարագրման կարգը՝ հաշվի առնելով կատարված ծախսերը,

ü  ամուսնու (կնոջ) հետ փաստացի համատեղ չբնակվելու և փաստաթղթով ամուսնալուծության դեպքում հայտարարագրման կարգը,

ü  պետական կառույցների շտեմարանների, հատկապես՝ Կենտրոնական բանկում առկա տվյալների փոխգործելիության ապահովումը:

Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ստանալու հուզող հարցերի սպառիչ պատասխանները, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության շրջանակները:

 Հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: