ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարատուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ

17.04.2023


 Տեղեկացնում ենք, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս իրական ռեժիմում կապ հաստատել Հանձնաժողովի հետ:

Միաժամանակ հիշեցնում ենք հայտարարատու պաշտոնատար անձանց, որ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հարցադրումներն անհրաժեշտ է ներկայացնել մարմիններում նշանակված խորհրդատուներին, ովքեր կենտրոնացված եղանակով խնդիրները կփոխանցեն Հանձնաժողով՝ դրանք կարգավորելու նպատակով: 
Վերստին տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի սահմանափակ ռեսուրսները բավարար չեն բոլոր հեռախոսազանգերին և էլեկտրոնային փոստի նամակներին պատասխանելու համար, ուստի խնդրում ենք Հանձնաժողով դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: