ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2023 թվականի ապրիլի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումը Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ

17.04.2023

2023 թվականի ապրիլի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 10/2022 վարույթը կասեցնելու մասին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջաակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից: