ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շահագրգիռ կառույցներին հրավիրում ենք քննարկելու Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտը և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

15.04.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջով*, շահագրգիռ կառույցներին հրավիրում է հանրային քննարկման, որի օրակարգում Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտն է և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Հանրային քննարկումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 16:00-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. հասցե՝ ք. Երևան, Կորյունի 15: Շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները  մասնակցության և թեմային առնչվող հարցերի վերաբերյալ կարող են զանգել 012777722 հեռախոսահամարով կամ գրել tsmcpcarmenia@gmail.com էլեկտրոնային փոստին:

Սույն հղումով կարող եք տեսնել Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտը և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

 

* ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն: