ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների առաջարկ

14.04.2023


 

Հանձնաժողովը  շարունակում է իրականացնել հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր անձինք:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվելու են հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները:

Աշխատանքային քննարկումները տեղի են ունենալու ապրիլի 20-ին և 21-ին Հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Կորյունի 15), լինելու են շարունակական և կայանալու են նշված օրը և ժամին մասնակցությունը հաստատած առնվազն 15 անձի գրանցման դեպքում: Գրանցման հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3A3qbx2

Միաժամանակ, Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: