ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում

12.04.2023


 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում, որը, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրել է Ռազմավարությունից բխող 2019-2022 միջոցառումների ծրագրի ներքո իր կողմից 2022 թվականին իրականացված գործողությունները: