ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքության հարցերով կազմակերպչների և վերապատրաստողների վերապատրաստման 4-րդ օր

08.04.2023


 

Բարեվարքության հարցերով կազմակերպիչների և վերապատրաստողների դասընթացի 4֊րդ օրը նվիրված էր մասնակիցների կողմից ընդօրինակման դասեր անցկացնելուն, որոնց ընթացքում  նրանց հնարավորություն էր ընձեռնվել անմիջապես կիրառել մեթոդաբանության և դասընթացի սկզբնական փուլում ստացած հաղորդակցման հմտությունների վերաբերյալ գիտելիքները:

 

 Ինչպես մասնակիցները, այնպես էլ դասընթացի փորձագետները, հնարավորություն ունեին կարծիք հայտնել դասըթացի ընդօրինակումների վերաբերյալ՝ նպաստելով ամբողջական դասընթացի ընդհանուր արդյունավետությանը: 

 Ամբողջ դասընթացի ընթացքում հիմնական շեշտը դրվել է փորձարարական ուսուցման եղանակի վրա, այն է` սովորել փորձի միջոցով և չլինել չեզոք ունկնդիր: Մեծահասակների ուսուցման մեթոդաբանությունը Եվրոպայի խորհրդի կողմից լայնորեն աջակցվող մոտեցում է մեծահասակ մասնակիցների վերապատրաստման համար:    

 

Այս դեպքում առաջնահերթությունը տրվում է սահիկաշարերի, ազդարարների և ինտերակտիվ դասերի համատեղ անցկացմանը՝ վարժանքների և տարբեր տեսակի ինտերակտիվ ուսուցման գործիքների և հնարքների պարբերաբար օգտագործմամբ: Լայնորեն կիրառվում են ուսուցման եղանակներ, ինչպիսիք են ընդհանուր լսարանի և խմբային քննարկումները, իրավիճակային խնդիրների և հիպոթեթիկ գործերի սցենարների օգտագործումը, տեսողական օժանդակ միջոցների և ցուցադրական նյութերի օգտագործումը: 

Դասախոսությունների տիպի մոտեցումը այս դեպքում ընդունելի չէ: Մեկ դասի տևողությունը սովորաբար 90 րոպե է։ Այդ ընթացքում 30-70 տոկոս համամասնությամբ իրականացվում են ցուցադրումներ, ներկայացումներ և անցկացվում վարժություններ:

__________________________

          Մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ։