ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքւթյան հարցերով կազմակերպիչների վերապատրաստողների վերապատրաստում -օր 3

06.04.2023


                       Բարեվարության հարցերով կազմակերպիչների վերապատրաստման 2-րդ մասում նախատեսված է անդրադարձ ուսուցման մեթոդաբանության կարևոր կողմերին, ինչպիսիք են՝ վերապատրաստման նպատակները, խնդիրները, հնարքները, հաղորդակցման հմտությունները և այլ էական հարցեր, որոնք անհրաժեշտ վերապատրաստող դառնալ ցանկացողների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարժանքներ։ 

       Համաձայն նախանշված վերջնարդյունքների՝ դասընթացի ավարտին մասնակիցները զինված կլինեն հանրային ծառայողների համար արդյունավետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար վերապատրաստման եղանակների վերաբերյալ գիտելիքներով և հմտություններով: Այդ նպատակներին հասնելու համար վերապատրաստվողները դասընթացի ընթացքում ձեռք կբերեն հմտություններ՝ հետևյալ ուղղություններով՝

·         վերապատրաստման ծրագրի մշակում, վերապատրաստման նպատակների ու խնդիրների սահմանում.

·         մեծահասակների ուսուցման մեթոդաբանության Եվրոպայի խորհրդի հայեցակարգի տիրապետում.

·         փորձի հիման վրա ուսուցման հայեցակարգը (ուսուցում փորձի/վարժությունների միջոցով).

·         ինտերակտիվ ուսուցման միջոցների, իրավիճակային խնդիրների, խմբային քննարկումների, տեսողական օժանդակ միջոցների, առցանց տեխնոլոգիաների տիրապետում.

·         մարդու իրավունքների վրա հիմնված ուսուցում իրականացնելու ընթացքում նորմ-արժեք-վերաբերմունք-հետևանք մոտեցում.

·         բանավոր, գրավոր, ժեստեր, տարածության օգտագործում հաղորդակցման հնարների տիրապետում.

խնդրահարույց իրավիճակներում գործելու, լսարանը վերահսկելու մեթոդների տիրապետում: