ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2-ՐԴ ՕՐ

05.04.2023


 

 

Ապրիլի 5-ին Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երրորդ փուլի շրջանակում կայացան Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի 2-րդ օրվա միջոցառումները:

Հարկ է նշել, որ, նախանշված արդյունքի համաձայն, դասընթացի ավարտին բարեվարքության հարցերով կազմակերպիչները և վերապատրաստողների վերապատրաստողները կտիրապետեն, թե ինչպես կիրառել հանրային ծառայողների տիպային կանոնները, այդ թվում՝ օգտվելով ուղեցույցից՝ որպես վերոնշյալ կանոնների բացատրական փաստաթուղթ: Ակնկալվում է, որ վերապատրաստվողները 8 դասից բաղկացած դասընթացի ընթացքում կյուրացնեն հետևյալ թեմաները՝ 

·         կանոնների հիմքում ընկած ընդհանուր սկզբունքները և դրանց մեկնաբանությունը (օրինականություն, համաչափություն, բարեխղճություն, հանրային շահին հավատարմություն և այլն).

·         էթիկայի և վարքագծի միջև տարբերությունը.

·         պարտադիր և ոչ պարտադիր (խրախուսական) կանոնների տարբերությունը.

·         կանոնների կիրառման ժամանակ մարդու իրավունքների խնդիրների հետ առերեսվելու հավասարակշռման թեստ.

·         էթիկայի կանոններ (բարեխղճություն, հանրային շահին հավատարմություն, թափանցիկություն և հաշվետվողականություն).

·         նվերների ընդունման արգելք ու շահերի բախման նորմեր.

·         հարգանք այլոց հետ հաղորդակցվելիս, հանրային վարքագիծ, ԶԼՄ-ների հետ շփում.

·         ոչ հրապարակային տեղեկությունների օգտագործման արգելք, հանրային ռեսուրսների օգտագործում.

·         խտրականության արգելքի սկզբունքները, քաղաքական չեզոքություն, ազդարարների պաշտպանություն.

·         ոչ պարտադիր (խրախուսական նորմեր):