ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 3)

31.03.2023


 

2023 թվականի մարտի 31-ին Հանձնաժողովում շարունակվեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից, իսկ գերակշիռ մասը՝ համայնաքապետարաններից, ինչն իրապես ողջունելի էր, քանի որ Հանձնաժողովի կողմից 2023 թվականի իրազեկման արշավների թիրախային ուղղության համար ընտրվել են համայնքների հայտարարատուները:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, համայնքների ներկայացուցիչները առաջարկեցին նմանատիպ աշխատանքային քննարկումներ հաճախակի կազմակերպել հատկապես մարզերում:

Հարկ է նշել, որ աշխատանքային քննարկումները լինելու են շարունակական, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի:

 Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: