ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 2)

30.03.2023


 

 

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, համայնքների ներկայացուցիչները առաջարկեցին նմանատիպ աշխատանքային քննարկումներ հաճախակի կազմակերպել հատկապես մարզերում:

Հարկ է նշել, որ աշխատանքային քննարկումները լինելու են շարունակական և շահագրգիռ անձինք կարող են դեռևս գրանցվել մարտի 31-ին կայանալիք աշխատանքային քննարկմանը մասնակցելու համար:

Գրանցման հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ http://bitly.ws/BSoW :

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: