ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կլոր սեղան-քննարկում «Քաղաքական ֆինանսավորմանն առնչվող իրավախախտումների քննության և պատժամիջոցների վերաբերյալ» թեմայով

21.03.2023


            2023 թվականի մարտի 16-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Քաղաքական ֆինանսավորմանն առնչվող իրավախախտումների քննության և պատժամիջոցների վերաբերյալ» թեմայով։

Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, ինչպես նաև  Արդարադատության նախարարությունից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Գլխավոր դատախազությունից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, ովքեր քննարկեցին քաղաքական ֆինանսավորմանն առնչվող իրավախախտումների բացահայտման և կանխարգելման, պատշաճ քննության, վարչական և քրեական պատասխանատվության համաչափության և այլ հիմնահարցեր:

Հանձնաժողովի նախագահ Հ. Հարությունյանը ներկայացրել է կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության ոլորտում 2022 թվականին իրականացված աշխատանքները, օրենքի կիրառման ընթացքում ծագած խնդիրները, մասնավորապես՝ կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորման հիմքերի, պետական ֆինանսավորման նվազեցման կամ դադարեցման հիմքերի առկայության ստուգման, կուսակցությունների ֆինասավորման աղբյուրների, սահմանաչափերի և այլնի մասին, միաժամանակ կարևորելով դրանց արդյունավետ լուծմանն առչվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

Կլոր-սեղան քննարկումը  կայացել է «Հակակոռուպցիոն պայմանագրերի և ստանդարտների իրականացում» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ: