ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ – ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ

15.03.2023


   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի հունիսի 17-ին N01-Ն որոշմամբ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները (այսուհետ՝ Տիպային կանոններ) սահմանելուց հետո՝ Հանձնաժողովը  ԵԽ/ԵՄ աջակցությամբ իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ պետական  մարմիններում դրանց  արդյունավետ կիրարկումն ապահովելու համար։

Տիպային կանոնների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով, ներկայումս մշակվում է  նաև «Վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների» Ձեռնարկը (այսուհետ՝ Ձեռնարկ)՝  նպատակ ունենալով ապահովել Տիպային կանոնների և դրանց հիմքում ընկած սկզբունքների միասնական ըմբռնումը և մեկնաբանումը հանրային ծառայության տարբեր մակարդակներում։

Հաշվի առնելով, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչները իրենց աշխատանքային գործունեության շրջանակում, տեղերում  աջակցում են հանրային ծառայողների վարքագծի կանոնների ներդրման և կիրարկման գործընթացին, անհրաժեշտություն է առաջանում կազմակերպել  և անցկացնել համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունները զարգացնելու նպատակով:

Այս նախաձեռնության շրջանակում ԵԽ/ԵՄ աջակցությամբ  կազմակերպվել է «Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթաց 30 բարեվարքության կազմակերպիչների համար: Առավել մանրամասն՝ https://files.fm/u/gcyxguqk9