ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու գործընթացի վերաբերյալ

13.03.2023


    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ ժամանակավորապես կասեցված է Հանձնաժողովի թույլտվության հիման վրա հայտարարագրերում ուղղում կատարելու գործընթացը:

Հանձնաժողովը շարունակելու է ընդունել հայտարարագրերում ուղղում կատարելու վերաբերյալ դիմումներ, սակայն թույլտվության դեպքում հայտարարատուները ուղղում կատարել կկարողանան նախկինում ներկայացված հայտարարագրերը հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ տեղափոխելուց հետո, որի ժամկետների մասին Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի: