ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովն ավարտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մշակման աշխատանքները

24.02.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

2023 թվականի հունվարի 26-ին Հանձնաժողովը շրջանառել էր 2022 թվականի ընթացքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրների մասին փաստաթուղթը, իսկ 2023 թվականի փետրվարի 15-ին՝ նախաձեռնել հանրային քննարկում, որին մասնակցում էին ինչպես ԱԺ-ի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի, այնպես էլ կուսակցությունների, աուդիտորական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Նախագծերի փաթեթին կարող եք ծանոթանալ սույն հղումով, իսկ դրա վերաբերյալ առաջարկներն ուղարկել Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլ. հասցեին մինչև 2023 թվականի մարտի 15-ը: