ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մեկնարկել է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամներին ծանուցման գործընթացը

23.02.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 20-ից մեկնարկել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ Համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեներին փուլային եղանակով ծանուցումների ուղարկման գործընթացը:

Մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը Համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ պարունակող ծանուցում ստանալու են միայն այն հայտարարատու պաշտոնատար անձինք (ընտանիքի անդամները ներառյալ), ովքեր շարունակել են պաշտոնավարել 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ և ունեն 2022 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, Համակարգում իրենց անձնական տվյալներում գրանցված է չկրկնվող և վավեր էլեկտրոնային փոստի հասցե:

2022 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող հայտարարատու այն պաշտոնատար անձինք, ովքեր 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին չեն ստանա ծանուցում, պետք է տվյալ մարմնի հայտարարագրման գործընթացի պատասխանատուի միջոցով կենտրոնացված եղանակով տվյալները ներկայացնեն Հանձնաժողով:

Խնդրում ենք հաշվի առնել, որ ծանուցումներ չեն ստանալու այն հայտարարատու պաշտոնատար անձինք, ում անձնական տվյալներում նշված էլեկտրոնային փոստի հասցեն գրանցված է նաև մեկ այլ պաշտոնատար անձի անձնական տվյալներում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծանուցում չստացած հայտարարատուները ծանուցումները կստանան տվյալ մարմնի կողմից ճշգրտված ցանկերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: