ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը

09.02.2023


Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը ներկայացնելու, այն փորձարկելու, հնարավոր խնդիրները վեր հանելու և դիտարկումները տեղայնացնելու նպատակով 2023 թվականի փետրվարի 6-ից 8-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների՝ շուրջ 120 հայտարարատու պաշտոնատար անձանց համար կազմակերպել է եռօրյա աշխատանքային քննարկումներ:

Աշխատանքային քննարկումների ընթացքում Հանձնաժողովի և համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից ներկայացվել են համակարգի տեխնիկական շահագործման և հայտարարագրերի լրացման կանոնները, մասնավորապես ներկայացվել եմ համակարգի «Վահանակ», «Պրոֆիլ» և «Հայտարարագրեր» բաժինները,  հայտարարատուի կողմից գաղտնաբառը մոռանալու դեպքում ինքնուրույն փոփոխություն կատարելու հնարավորությունը, թարմացնելու հնարավորությամբ բեռնվող անձնական տվյալները, ինքնաշխատ եղանակով ստեղծվող համապատասխան հայտարարագրերը, համակարգի կողմից վերջնաժամկետների վերաբերյալ պարբերաբար ծանուցումները, ստեղծված տարեկան հայտարարագրերում նախորդ տարեկան հայտարարագրերից արդեն իսկ բեռնված տարեվերջին լրացված տվյալները, ինչպես նաև փոխգործելիության հարթակի միջոցով համապատասխան էլեկտրոնային շտեմարաններից բեռնված տվյալները:

Հայտարարատուները փաստել են, որ նոր համակարգի գործարկմամբ էապես դյուրին է դարձել հայտարարագրման գործընթացը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով առանձին առաջարկներ՝ անհրաժեշտության դեպքում համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: