ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով վերապատրաստման դասընթացը

12.01.2023


2023 թվականի հունվարի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը։

Դասընթացի  ընթացքում ներկայացվում է մարդու իրավունքների առնչությունը կոռուպցիայի, որպես պետական մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակներում հնարավոր սահմանափակման և միջամտության ենթակա իրավունքները:

Դասընթացը հիմնված է Հանձնաժողովի գործունեության ընթացքում ձևավորած փորձի, կայացրած որոշումների, եզրակացությունների վրա և անդրադառնում է անհրաժեշտ իրավակիրառ պրակտիկայի զարգացմանը:

Դասընթացի ընթացքում քննարկվում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքների արտացոլումը էթիկայի և վարքագծի նորմերում, ինչպես նաև այն հիմնական սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնել մարդու իրավունքների հետ աշխատանքում։

Այս հարցերի առնչությամբ բանախոսների կողմից ներկայացվել են իրավիճակային խնդիրներ, որոնց աշխատակիցներն առնչվում են իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում։

Դասընթացի բանախոսներն են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ի իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը և  միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Դասընթացը կազմակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Սեուլի քաղաքականության կենտրոնի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակի աջակցությամբ: