ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ-ն ավարտել է 2022 թվականի իրազեկման հանդիպումները Երևանի ուսումնական հաստատություններում

26.12.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչների հետ միասին ամփոփել է «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման 2022 թվականի հանդիպումները Երևանի՝ ծրագրով նախատեսված ուսումնական հաստատություններում:

Դեկտեմբերին տեղի ունեցած այցերի ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են ԵՊԲՀ «Հերացի» և ՀԱՊՀ ավագ դպրոցների, Երևանի տարածաշրջանային N1 և Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N2 պետական քոլեջների մանկավարժների և աշակերտների ծնողների հետ:

Հանդիպումների նպատակն է ներկայացնել վերջին տարիներին ստեղծված գործիքակազմերը և դրանց վերաբերյալ թեմաները կիրառել հակակոռուպցիոն կրթական ծրագրերում՝ ուսանողների ու դպրոցահասակ պատանիների շրջանում թեման դարձնելով արդիական և կիրառելի:

Որպես բանախոսներ` հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի, հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի կանխարգելման գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են հակակոռուպցիոն կրթության իրականացման առկա խնդիրները, նշել, որ կանխարգելման  և պատժիչ միջոցները պետք է կիրառել միաժամանակ արդյունքի հասնելու համար: Բանախոսները շնորհակալություն են հայտնել համագործակցության պատրաստակամության համար:

Հանձնաժողովը 2023 թվականին նախատեսել է շարունակել իրազեկման նմանատիպ հանդիպումները՝ ներառելով ավելի շատ ուսումնական հաստատություններ: