ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների

18.11.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու և ստորաբաժանումների աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ բարեվարքության հարցաթերթիկ լրացնող թեկնածու/հավակնորդներին առաջարկում ենք՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված օժանդակություն ստանալու համար զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 15։00 - 18։00 ընկած ժամանակահատվածում՝ 012 77 77 28 հեռախոսահամարով։