ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ Շիրակի մարզում

07.11.2022


«Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման հանդիպումների շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և  ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները երկօրյա այցով գտնվել են ՀՀ Շիրակի մարզում։

Գյումրիում՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են Շիրակի հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժներ և աշակերտների ծնողներ։

Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև ՀՀ Շիրակի մարզպետարանում, որտեղ հանդիպել են մարզի խոշորացված համայնքների համայնքային ծառայողների և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում ներկայացվել է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, բարեվարքության համակարգի ներդրման, Հանձնաժողովի գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն: