ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի շահագրգիրռ կառույցների հետ

22.09.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից e-draft.am հարթակում հանրային քննարկման էր ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի կազմումը նպատակ ունի ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։

Նախագծերի փաթեթով կարգավորվում են Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնության, գործող իրավակարգավորումների  իրավական որոշակիության ապահովման, Հանձնաժողովի առանձին գործառույթների իրականացման արդյունավետ կառուցակարգերի, հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության ուսումնասիրության գործընթացի որոշակիացման, ինչպես նաև առանձին կառուցակարգերի ներդրման և մի շարք այլ էական հարցեր։

Օրենսդրական գործընթացին հանրային մասնակցության և դրա թափանցիկության տեսանկյունից մեծապես կարևորվում է նախագծերի փաթեթում տեղ գտած հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների իրականացումը: Այս նպատակով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջիկայում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կհրավիրվի աշխատանքային քննարկում։

Նախագծերի մշակման ընթացքում Հանձնաժողովին տեխնիկական աջակցություն է տրամադրվել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքության ծրագրի» կողմից։