ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հիշեցում Հայաստանի Հանրապետության կուսակցություններին

13.09.2022


2022 թվականի հուլիսի 22-ին ընդունված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 04-Ն որոշման Հավելված N 2-ով սահմանվել է կուսակցությունների տարեկան հաշվետվության (այսուհետև՝ Հաշվետվություն) լրացման և հրապարակման, ինչպես նաև Հանձնաժողով ներկայացնելու կարգը։

Նույն Որոշման Հավելված N 3-ով սահմանվել է նաև հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկ, ուստի առաջարկում ենք Հաշվետվության լրացման համար օգտագործել Հանձնաժողովի կողմից պատրաստված հատուկ էլեկտրոնային ֆայլը, որը կբացառի հրապարակման ներկայացված Հաշվետվության մեջ այդ տվյալների հրապարակումը։

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է Հաշվետվությունը, իսկ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների դեպքում՝ նաև աուդիտորական եզրակացությունները հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը, որից հետո՝ եռօրյա ժամկետում Հաշվետվությունը՝ դրա հրապարակման փաստը հավաստող ապացույցի հետ միաժամանակ ներկայացնել Հանձնաժողով։

Հաշվետվություն լրացնելու աշխատանքն առավել դյուրին դարձնելուն է միտված լրացման ուղեցույցը, որին առաջարկում ենք ծանոթանալ՝ նախքան հաշվետվությունը լրացնելը:

Եթե կուսակցությունը ծավալել է ընթացիկ ֆինանսական գործունեություն, ապա կից ձևաչափում «Արտահանել հաշվետվություն» հրահանգի արդյունքում լրացուցիչ կարտահանվեն երկուական՝ հրապարակային (www.azdarar.am կայքում հրապարակվելու համար) և ոչ հրապարակային (Հանձնաժողով ներկայացնելու համար) տվյալներ պարունակող excel և pdf ձևաչափեր, որոնք հարկավոր է ներկայացնել Հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ վավերացված և սքանավորված տարբերակով։ Խնդրում ենք Հանձնաժողով ներկայացնել նաև կից ուղարկվող հիմնական excel ձևաչափը, ինչպես նաև արտահանված բոլոր տարբերակները (և՛ excel, և՛ ստորագրված pdf)։

Նշված ձևաչափի կիրառումը միտված է ավտոմատացնելու հրապարկման ոչ ենթակա տվյալների հեռացումը, 2022 թվականի համար այն պարտադիր կիրառման ենթակա չէ։