ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2022 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

09.08.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը միտված է Հանձնաժողովի՝ հանրային հաշվետվողականության բարձրացմանը:

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի՝ Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ներկայացնում է հաղորդում, որը տեղադրվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը կազմվել է Հանձնաժողովի կառուցվածքային վեց ստորաբաժանումների՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքների հիման վրա:

Հաշվետվությունը բովանդակում է յուրաքանչյուր ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բխող աշխատանքներ՝ այդ թվում հայտարարագրման գործընթացին առնչվող տվյալներ և իրականացված վարույթներ, ներկայացվում են որոշ վիճակագրություն, Հանձնաժողովի՝ տեղական ու միջազգային կառույցների հետ ունեցած փոխգործակցության վերաբերյալ տեղեկատվություն, տարաբնույթ հարցումներին տրամադրված պարզաբանումներ, ինչպես նաև հետագա անելիքների որոշ մանրամասներ:

Հանձաժողովի 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հասանելի է cpcarmenia.am պաշտոնական կայքի Հանձնաժողով բաժնի Հաշվետվություններ բաժնում: