ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ մի խումբ աշխատակիցներ արժանացել են Բիզնեսի միջազգային ակադեմիայի հավաստագրի

29.07.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի համագործակցության արդյունքում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացների շարք:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է աշխատակիցների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որով պայմանավորված՝ տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպվում են համանման վերապատրաստումներ:

Բիզնեսի միջազգային ակադեմիայի մսանագետները Հանձնաժողովի աշխատակազմի շրջանում իրականացրել են 11 թեմայով վերապատրաստումներ: Դրանք վերաբերել են պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունների և պատասխանատվության հարաբերակցությանը, պետական մարմինների և վարչակազմի լիազորություններին, հանձնարարությունների ու  լիազորությունների պատվիրակմանը, նաև՝ նախագծերի, ժամանակի կառավարմանն ու արդյունավետ բանակցությունների վարմանը:

Հանձնաժողովի աշխատակիցներն իրենց հայեցողությամբ, ընտրանքային սկզբունքով մասնակցել են դրանցից մի քանիսին և տեսական, գործնական ու խմբային աշխատանքների միջոցով համալրել են սեփական գիտելիքները: Դասընթացների շարքի ավարտը նշանավորվել է հավաստագրերի հանձմամբ: