ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Միջազգային փորձին միտված ուսուցողական այց Չեխիայի Հանրապետություն

23.06.2022


Հունիսի 6-10-ը Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Չեխիայի Հանրապետությունում։ Նրանք Պրահայում մասնակցել են «CEELI»   ինստիտուտի կողմից կազմակերպված «Պաշտոնեական կոռուպցիայի գործերի քննություն և քրեական հետապնդում» վերապատրաստման խորացված դասընթացին։

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, քաղաքացիական հասարակության, հետաքննող լրագրողական կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչները:

Դասընթացը վարել են միջազգային հակակոռուպցիոն փորձագետներ Քարեն Գրինվեյը, Սյուզան Ռինգլերը, Կատրին Կամերոն Ատկինսոնը և Ժան-Միշել Ֆերատը։

Դասընթացը  ներառված է «CEELI»  ինստիտուտի հակակոռուպցիոն ծրագրում, որն անցկացվել է ինտերակտիվ կերպով՝ կոնկրետ դեպքի վրա հիմնված ուսուցման մեթոդոլոգիայի կիրառմամբ:

Դասընթացն իրականացվել է հիմնականում հակակոռուպցիոն հետաքննության և քրեական հետապնդման ընտրված ասպեկտների վրա, որոնք ներկայացված են եղել նախապես մշակված նյութերում:

Ընթացակարգային հարցերի վերաբերյալ ներկայացվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ  Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումներում առկա իրավական հնարավորությունները՝ այս կերպ   իրականացնելով նաև փորձի փոխանակում։

Հանդիպման ավարտին դասընթացավարները գոհունակություն են հայտնել  մասնակիցների կողմից կատարված աշխատանքների համար, մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընձեռած հնարավորության և արդյունավետ աշխատանքի համար:

Դասընթացի արդյունքում տրվել են ավարտական վկայականներ առ այն, որ մասնակիցները հաջողությամբ ավարտել են  «Պաշտոնեական կոռուպցիայի գործերի քննություն և քրեական հետապնդում» դասընթացը: