ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ակտիվների հայտարարագրի և պետգնումների տվյալների համար ռիսկի ցուցիչների մշակում

13.06.2022


2022 թվականի հունիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մեկնարկել է «Ակտիվների հայտարարագրի և պետական գնումների տվյալների համար ռիսկի ցուցիչների մշակում» խորագրով հնգօրյա աշխատաժողովը: Այն տեղի է ունենում Հանձնաժողովը և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Աշխատաժողովի մեկնարկը տրվել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Համաշխարհային բանկի խորհրդատու Դանիելա Ֆելքմանի ողջույնի խոսքով: Նրանք կարևորել են մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում երկկողմ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ:

Աշխատաժողովի նպատակն է տեսական և գործնական գիտելիքներ փոխանցել Հանձնաժողովի աշխատակազմին մի շարք ուղղություններով: Մասնավորապես, ինչպե՞ս վերլուծել ակտիվների հայտարարագիրը և պետական գնումների տվյալները՝ օգտագործելով ռիսկերի ցուցիչներ, մշակել ռիսկի ցուցիչներ և վավերականության թեստեր, ներբեռնել տվյալները, մաքրել դրանք և շտկել տվյալների հնարավոր սխալները, ինչպես նաև օգտագործել վահանակը վերլուծական նպատակներով:

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում գույքի հայտարարագրման ռիսկերը, պետական գնումների ոլորտում հաստատված կոռուպցիոն ռիսկերի ցուցանիշները՝ «Կարմիր դրոշները»:

Աշխատաժողովը վարել է Կառավարման թափանցիկության ինստիտուտի քանակական տվյալների գծով վերլուծաբան և Համաշխարհային բանկի խորհրդատու Վիկտորյա Պոլտորացկայան: