ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծրագրի պլանավորման, մշակման և իրականացման վերաբերյալ աշխատաժողով՝ ԿԿՀ աշխատակիցների մասնակցությամբ

03.06.2022


Հունիսի 2-ին Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան հյուրանոցում Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ծրագրի պլանավորման, մշակման և իրականացման վերաբերյալ աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի աշխատակիցները:

Դասընթացի մասնակիցները Տեխնիկական աջակցության փորձագետների օգնությամբ ծանոթացել են ծրագրերի պլանավորման և ձևակերպման միջազգայնորեն ճանաչված ձևանմուշներին, կազմել և ներկայացրել իրենց գերատեսչություններին համապատասխան ծրագրեր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների ներկայացրած ծրագրի նպատակն է ՀՀ համայնքներում բարելավել հայտարարագրման գործընթացը:

Որպես աշխատաժողովի շարունակություն՝ ՏԱ թիմը գործնական աջակցություն կտրամադրի շահառու մարմիններին տվյալ մարմիններում միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրեր մշակելու հարցում: