ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ազգային ժողովում ներկայացվել է Հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը և պետական բյուջեից հատկացված ծախսերի արդյունքները

02.06.2022


Հունիսի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկայացրել է Հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը և պետական բյուջեից հատկացված ծախսերի արդյունքները:

«2021 թվականի բյուջեի կատարումն ապահովելու համար Հանձնաժողովին հատկացվել է 259 մլն դրամ: Լրացուցիչ ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 7 մլն հատկացվել է ծախսերի նոր հայտարարագրման համակարգի էլեկտրոնային ներդրման, ինչպես նաև նոր գործառույթների ավելացմամբ պայմանավորված՝ 13 հաստիքի համար նախատեսված աշխատանքի վարձատրության համար»,-ասել է Հայկուհի Հարությունյանը:

Ըստ այդմ՝ Հանձնաժողովը 6 հիմնական ուղղությամբ ապահովել է աշխատանքի իրականացումը, որից առաջնայինը պետական պաշտոն զբաղեցնող օրենքով սահմանված կոնկերտ անձանց հայտարարագրերի վերլուծության և նոր ներդրված ձևաչաձով հայտարարագրերի սպասարկումն է:

«Հանձնաժողովն արդեն առնվազն 959 անձի հայտարարգիր չներկայացնելու հիմքով գործողություններ է իրականացրել, որից 42 հայտարարագիր փաստացի չներկայացնելու հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, բայց արդեն վարույթի շրջանակներում դրանք ներկայացվելու ուժով 28-ը վիճարկվել են, 11-ի նկատմամբ իրականացվել է պատասխանատվության միջոց նախազգուշացում և արդեն 9 տուգանք 200 հզր դրամի չափով:

Իրականացվել է խորքային վերլուծություն 210 պաշտոնատար անձի առնչությամբ, որի ընդհանուր թիվը զուտ հայտարարագրերի մասով կազմել է առնվազն 3000: Այս խմբաքանակից առավելագույնը 139-ը եղել են գործող դատավորներ, ԲԴԽ անդամներ, ՍԴ անդամներ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքների հիման վրա կոնկրետ որոշակի կասկածանքով 13 գործ վերահասցեագրվել է դատախազություն, իսկ մնացած գործերի առնչությամբ այս տարի շարունակվել են վարչական վարույթները»,-նշել է ԿԿՀ նախագահը:

Հայկուհի Հարությունյանն անդրադարձել է նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Ըստ նրա՝ նոր համակարգն ապահովելու է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ոչ թե զրոյական վիճակից լրացնեն հայտարարագիրը, այլ համակարգն ինքնաշխատ ձևով տվյալները ներբեռնի և հայտարարատուն ընդամենը հավաստի տվյալների ճշտության վերաբերյալ:

Պատասխանելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հարցին՝ արդյո՞ք հաստիքների համալրված չլինելն ազդում է Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության վրա՝ Հայկուհի Հարությունյանը նշել է.

«Մենք առաջարկել էինք, որպեսզի հնարավորություն ստեղծվի առաջին անգամ համալրում իրականացնել քաղաքացիական ծառայության ընթացակարգից դուրս, որպեսզի համապատասխան կոնկրետ պահանջներին բավարարող անձինք լինեն թեկնածուները, ցավոք, դա մերժվեց: Թափուր մնացած հաստիքների աշխատանքի հարցում մեզ օժանդակել են միջազգային դոնորները, որոնց աջակցությամբ տարբեր փորձագետներ են ներառվել, սակայն այս տարվանից դոնորների աջակցությունն այս մասով դադարեցված է»:

Տեսանյութն ամբողջությամբ՝ ստորև հղումով: