ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հասանելի է յութուբում և տելեգրամ հավելվածում

25.05.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը, ընդլայնել է տեղեկատվության տարածման հարթակները:

Այսուհետ Հանձնաժողովի գործունեությանը, այդ թվում` հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց առնչվող իրավակարգավորումները, հայտարարագիր լրացնելու ուղեցույցները, կուսակցությունների հաշվետվության, աուդիտի և պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման գործընթացին առնչվող մանրամասները հասանելի են նաև Հանձնաժողովի՝ յութուբի և տելեգրամ ալիքներում:

Հանձնաժողովի յութուբի ալիքում գրեթե ամենօրյա հաճախականությամբ ներբեռնվում են հայտարարատու պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների վերաբերյալ տեսանյութեր, որոնք օգտակար տեղեկատվություն են ինչպես հանրության շրջանում պաշտոնյաների հաշվետվողականության ու թափանցիկության առումով, այնպես էլ լրագրողներին՝ նպաստել  հետաքննական նյութերի պատրաստման ու հիմնարար փաստերով հանրային իրազեկվածության բարձրացման համար:

Հաշվի առնելով, որ Հանրային ծառայության մասին օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, Հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում պատրաստել ու Հանձնաժողովի յութուբյան էջում է տեղադրել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց համար օգտակար տեսանյութեր:

CPC Armenia տելեգրամյան ալիքով գրեթե ամենօրյա հաճախականությամբ տարածվում են նորություններ և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող տարաբնույթ հայտարարություններ:

Առաջարկում ենք բաժանորդագրվել Հանձնաժողովի՝ յութուբյան և տելեգրամ ալիքներին՝ դառնալ առավել տեղեկացված, ինչպես նաև շնորհակալ ենք յուրաքանչյուր քաղաքացուն, որը հաղորդակից է կոռուպցիայի կանխարգելման գործին ու պատրաստակամ է իր ավանդը ներդնելու այդ կարևոր աշխատանքում:

Հետևեք մեզ նաև՝

Տելեգրամում: https://t.me/CPC_Armenia

Յութուբում: https://bit.ly/3LMvTqP