ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

20.05.2022


2022 թվականի ապրիլի 15-ին կուսակցությունների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստերին, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակային ծանուցմամբ կուսակցություններից պահանջվել է ներկայացնել հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրերը, սակայն ՀՀ-ում գրանցված և գործող կուսակցություններից 20.05.2022 թվականի դրությամբ միայն 53-ն են ներկայացրել պահանջվող փաստաթղթերը:

Միաժամանակ, 2022 թվականի մայիսի 5-ին կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով պահանջվել է 1 շաբաթյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները, սակայն 20.05.2022 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված և գործող կուսակցություններից ընդամենը 42-ն են ներկայացրել պահանջվող տեղեկությունները:

«Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունների պաշտոնատար անձանց հայտարարագրման, ինչպես նաև աուդիտի գործընթացի կազմակերպման նպատակով Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2022 թվականի մայիսի 25-ը հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրերը ներկայացնել Հանձնաժողովի՝ info@cpcarmenia.am պաշտոնական էլեկտրոնային փոստին:

Հիշեցում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 189.24-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված՝   կուսակցության կողմից իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելու համար, իսկ 206.14-րդ հոդվածով՝ անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելու համար: