ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հակակոռուպցիոն փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև. ԿԿՀ պատվիրակության այցը Ռումինիա

12.05.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը և Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը 2022 թվականի մայիսի 2-6-ը Հայաստանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվել են Ռումինիայում և մասնակցել «Հակակոռուպցիոն փորձի փոխանակում Ռումինիայի և Հայաստանի միջև» ծրագրին: Ծրագիրն իրականացվում է Կովկասի ինստիտուտի և EFOR-ի (Փորձագետների ֆորում, Ռումինիա) կողմից՝ Black Sea Trust-ի Միացյալ Նահանգների գերմանական Մարշալ ֆոնդի նախագծի դրամաշնորհի շրջանակներում:

Հանձնաժողովի, Ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Ռումինիայի մի շարք պետական ինստիտուտների՝ հակակոռուպցիոն մարմինների, Ազգային ժողովի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և մեդիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում արդյունավետ քննարկումներ են իրականացվել հակակոռուպցիոն ոլորտի մի շարք ինստիտուտների վերաբերյալ: Մասնավորապես, ռումինացի գործընկերները ներկայացրել են Ռումինիայում գործող հայտարարագրման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների ինստիտուտների փորձը և այդ երկրում կոռուպցիայի կանխարգելման գործող մեթոդներն ու գործիքակազմը:

Հայաստանի պատվիրակության անդամները և Ռումինիայի գործընկերները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա փոխգործակցության և փորձի շարունակական փոխանակման վերաբերյալ: