ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծանուցում կուսակցություններին՝ հայտարարագրմանն առնչվող պարտավորությունների վերաբերյալ

15.04.2022


Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28.1 հոդվածի 4-րդ մասը, որով կուսակցությունների համար սահմանվել է պարտականություն՝ կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին ծանուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով), առաջարկում ենք տասնօրյա ժամկետում լրացնել և ներկայացնել կից տրամադրվող ձևաթղթերը:

Անհրաժեշտ է ներկայացնել 2 (երկու) լրացված ձևաթուղթ՝

1. Ձևաթուղթ N 1-ը, որտեղ առկայության դեպքում պետք է լրացվեն 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված անձանց մասին տվյալները,

2.  Ձևաթուղթ N 2-ը, որտեղ պետք է լրացվեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոն զբաղեցրած անձանց տվյալները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ձևաթուղթ N 1-ն առաջին անգամ ներկայացվում է տասնօրյա ժամկետում՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ներկայացման պահն ընկած ժամանակահատվածի համար, դրանից հետո՝ Օրենքի 28.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում, իսկ Ձևաթուղթ N 2-ը ներկայացվում է միայն մեկ անգամ:

Կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանձնաժողովին ծանուցելու ուղեցույցը և ձևաթղթերը հասանելի են հետևյալ հղումներով՝

Ուղեցույց

Ձևաթուղթ N 1

Ձևաթուղթ N 2

Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ parties.cpcarmenia@gmail.com