ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրեր՝ միտված հանրային իրազեկվածության բարձրացմանը. «Առաջին ալիք»-ի անդրադարձը

15.04.2022


Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը հանրային իրազեկումն է: Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Նարե Ոսկանյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային, կրթական իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանի հետ:

Հանձնաժողովին օրենքով պատվիրակված լիազորություններից է նաև հակակոռուպցիոն կրթական գործընթացների կազմակերպումը:

«Ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով կրթական ծրագրեր իրականացնելու հիմնական բեռը ստանձնել է քաղաքացիական հասարակությունը»,- ասել է Սասուն Համբարձումյանը:

«Կրթական ծրագրի բովանդակությունը ներդնելու նպատակով Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ բոլորովին վերջերս ձեռք ենք բերել համագործակցության եզրեր, ունենք փոխըմբռնման հուշագիր, որով վերջինս ստանձնել է մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն»,- նշել է նա:

Հանձնաժողովի և միջազգային կառույցների գործակցությամբ հայ երիտասարդները մինչև ապրիլի 25-ը կարող են դիմել և մասնակցել «Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասադրների համար» կրթական ծրագրին:

Առաջին ալիքի տեսանյութն ամբողջությամբ՝ ստրոև.