ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Փոփոխվել են հայտարարատուների գաղտնաբառերը

15.04.2022


Անվտանգության և տեխնիկական նկատառումներից ելնելով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրման համակարգում կատարվել է թարմացում: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայտարարատու անձանց գաղտնաբառերը փոխվել են:

Սույնով հայտնում ենք, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք կարող են մուտք գործել հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգ իրենց էլեկտրոնային փոստին ուղարկված նոր գաղտնաբառով։ Խնդրում ենք ստուգել նաև spam պանակը:

Հայտարարատուներին առաջարկում ենք հետևել declarations@cpcarmenia.am էլեկտրոնային փոստից Ձեր փոստին ուղարկված վերջին հաղորդագրությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը պետական կառավարման համակարգի մարմիններին ուղարկել է գրություն, որ սույն տեղեկատվությունը տրամադրվի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց: