ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկման մասնակցության հրավեր ՀԿ-ների և այլ շահագրգիռ անձանց համար

22.03.2022


«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը, պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունը:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման edraft հարթակում և Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, բոլոր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչների հետ հանրային քննարկումների իրականացման նպատակով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցելու որոշման նախագծի քննարկմանը, որը, կախված մասնակիցների քանակից, տեղի կունենա Հանձնաժողովի շենքում կամ առցանց եղանակով:

Քննարկումը տեղի կունենա մարտի 28-ին ժամը 15:00-ին, որին մասնակցելու համար խնդրում ենք մինչև մարտի 27-ը գրանցվել սույն հղմամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախատեսվում է կազմակերպել առանձին քննարկում, որի մասին Հանձնաժողովը կտեղեկացնի լրացուցիչ: