ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շահագրգիռ կառույցներին հրավիրում ենք քննարկելու Հանձնաժողովի 2023թ. բյուջեի հայտը և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

18.03.2022


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, առաջնորդվելով ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ տողի պահանջով*, շահագրգիռ կառույցներին հրավիրում է հանրային քննարկման, որի օրակարգում Հանձնաժողովի 2023թ. բյուջեի հայտն է և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

Հանձնաժողովի 2023 թվականի բյուջեի հայտը 2022 թվականի բյուջետային աջակցության համեմատ գրեթե կրկնապատկվել է, քանի որ մի շարք գործառույթներ նախանշվել են 2023 թվականին: Մասնավորապես.

1. կրթական և հանրային իրազեկվածության ծրագրերի իրականացում,

2. կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի գործարկում,

3. նվերների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում և այլն:

Հանրային քննարկումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 28-ին՝ ժամը 16:00-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. հասցե՝ Ք. Երևան, Կորյունի 15: Շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության և թեմային առնչվող հարցերի վերաբերյալ կարող են զանգել 012 777722 հեռախոսահամարով կամ գրել tsmcpcarmenia@gmail.com էլեկտրոնային փոստին:

Սույն հղումով կարող եք տեսնել Հանձնաժողովի 2023թ. բյուջեի հայտը և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

* ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության ներկայացում: