ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շահերի բախման, մեդիա մոնիթորինգի և այլ դիմումների հիմքով 2021 թվականի երկրորդ կիսամյակում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունները

02.03.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը, ի թիվս այլ գործառույթների, 2021 թվականին երկրորդ կիսամյակում իրականացրել է շահերի բախման, այլ սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների և վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ ուսումնասիրություններ:

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է.

üշահերի բախման վերաբերյալ երեք ուսումնասիրություն,

ü անհամատեղելիության պահանջների վերաբերյալ հինգ ուսումնասիրություն,

ü վարքագծի կանոնների վերաբերյալ երկու ուսումնասիրություն,

ü այլ սահմանափակումների վերաբերյալ մեկ դիրքորոշում:

Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործառույթներին վերաբերելի 13 մեդիա հրապարակում, և չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում Հանձնաժողովն ունեցել է շահերի բախման հետ կապված մտահոգություններ, այնուամենայնիվ, օրենքի ներկա կարգավորումների հիմքով վարույթ հարուցելու հնարավորություն չի ունեցել։

Սույն հղումով կարող եք ծանոթանալ ամբողջական տեղեկատվությանը: