ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն հայտարարատուների

22.02.2022


Հարգելի՛ հայտարարատուներ, տեղեկացնում ենք, որ հայտարարագրերի լրացման ընթացքում հնարավոր սխալներից խուսափելու նպատակով կարող եք օգտվել https://e-citizen.am/ հարթակից:

Նշված հարթակում, ի թիվս այլ տվյալների, կարող եք ստանալ հայտարարագրման ենթակա տեղեկություններ* սեփականության իրավունքով ձեզ պատկանող անշարժ գույքերի, տրանսպորտային միջոցների, կազմակերպություններում բաժնեմասնակցության, հաշվետու ժամանակաշրջանում ստացած եկամուտների** վերաբերյալ, որոնք կօգնեն պատշաճ կերպով հայտարարագրել համապատասխան տեղեկությունները և խուսափել ոչ ամբողջական կամ սխալ տեղեկություններ հայտարարագրելուց:

Մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID քարտ) և քարտ ընթերցող սարք (https://www.ekeng.am/hy/reader) կամ mID Beeline, Nikita Mobile և շուտով MTS (https://www.ekeng.am/hy/mid_auth):

Հիշեցնում ենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 5-րդ մասի՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

*Տեղեկությունները ստացվում են համապատասխան պետական մարմիններից, ուստի, դրանցում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում առաջարկում ենք դիմել տվյալ մարմնին՝ ուղղում կատարելու համար։

**Եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է հարկային մարմնից ստացված տվյալների հիման վրա և չի ներառում հայտարարագրման ենթակա այն տվյալները, որոնք առկա չեն հարկային մարմնում։