ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կուսակցության ղեկավար մարմնի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվելիք հայտարարագրերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

17.02.2022


2022 թվականից սկսած կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Հանձնաժողովի կողմից իրականացվող կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերահսկման գործընթացին:

«Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները այսուհետև հայտարարգիր կներկայացնեն: Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որը դիտողությունների և առաջարկությունների համար կտրամադրվի կուսակցություններին: Նախկինում 10-ը, հիմա՝ կուսակցության մուտքի ու ելքի գումարը 25.000.000 դրամը գերազանցելու դեպքում հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը:

Նա նշել է, որ  Հանձնաժողովը բաց մրցույթի արդյունքում ընտրելու է յուրաքանչյուր կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունները աուդիտ իրականցնող ընկերություն, որի արդյունքում իրականացվելու է աուդիտը, իսկ դրանից հետո ստուգման և վերլուծության գործառույթն իրականացնելու է Հանձնաժողովը: Աուդիտի ընտրության և տարեկան հայտարարգրերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է, որը նախատեսվում է երկարաձգել 3 ամսով:

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը՝ սույն հղումով: