ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված դասընթաց ԿԿՀ-ում

27.01.2022


Կարևորելով աշխատակազմի մասնագիտական բարձր որակները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղական ու միջազգային գործընկեր-կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներ:

2022 թվականի հունվարի 21-ից Հանձնաժողովի տարածքում ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի  շրջանակում իրականացվում է «Պետական մարմինների և վարչակազմի լիազորությունների մասին հայեցակարգ» թեմայով դասընթացների շարք: Այն վարում էր Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) փորձագետ Գաբրիել Բալայանը, որը Հանձնաժողովի աշխատակիցներին ներկայացրեց պետական կառավարման համակարգի և այլ մարմինների հիմնական գործառույթները, պատասխանատվության հարաբերակցության, պետական կառավարման հայեցողական լիազորությունների առանձնահատկությունները:

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Հանձնաժողովի աշխատակիցները, բացի ներկայացվող թեմաներն ուկնկդրելը, տարբեր պայմանական իրավիճակների շուրջ ներկայացրեցին իրենց դիրքորոշումներն ու հիմնավորումները՝ առաջադրելով իրավաչափ լուծումներ: