ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ չի կարող ստանձնել համայնքի ավագանու անդամի լիազորություն

25.01.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյան հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է մանրամասներ հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների վերաբերյալ:

Ինչպե՞ս է իրականացվում հանրային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների խախտման /շահերի բախման դեպքերի ուսումնասիրությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը Հանձնաժողով հասցեագրված դիմումների, ինչպես նաև մեդիա հրապարակումների պարբերական մշտադիտարկումների արդյունքում հայտնի դարձած անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման դեպքերի վերաբերյալ իրականացնում է նախնական ուսումնասիրություն` պարզելու առերևույթ խախտման առկայությունը և գնահատելու վարույթ հարուցելու հիմքերը: Վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունվում է եզրակացություն: Եզրակացٳթյٳնը սահմանված ժամկետٳմ ٳղարկվٳմ է դիմողին, բարձրաստիճան պաշտոնատար անձին և նրա վերադասին (առկայٳթյան դեպքٳմ):

Անհամատեղելիٳթյան պահանջների խախտման մասին եզրակացٳթյٳնը, այդ առնչٳթյամբ վարٳյթի փաստաթղթերն ու նյٳթերը ٳղարկվٳմ են բարձրաստիճան պաշտոնատար անձի կողﬕց անհամատեղելիٳթյան պահանջների խախտման հիմքով նրա լիազորٳթյٳնները դադարեցնելٳ հարցը քննելٳ իրավասٳթյٳն ٳնեցող մարﬕններ: Այլ սահմանափակٳﬓերի կամ շահերի բախման իրավիճակի առկայٳթյան դեպքٳմ Հանձնաժողոﬖ իրավասٳ մարﬓին կամ վերադաս անձին առաջարկٳմ է կարգապահական պատասխանատվٳթյան ենթարկել բարձրաստիճան պաշտոնատար անձին, եթե նրա արարքٳմ առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործٳթյան հատկանիշներ: Հանցագործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում վարույթի նյութերն անհապաղ ուղարկում են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ٳղղված այլ քայլեր:

Հարկ է նշել, որ հանրային ծառայողների Վարքագծի տիպային կանոնները և պետական պաշտոն զբաղեցնող անձանց Վարքագծի կանոնագիրքը դեռևս հաստատված չեն Հանձնաժողովի կողմից, ներկայումս գտնվում են մշակման փուլում, ինչի պատճառով վարքագծի կանոնների խախտման հիմքով վարույթներ հարուցելու հնարավորություն առայժմ չկա:

-Ո՞ր պաշտոնատար անձանց վրա են տարածվում նշված  պահանջները:

Նշված սահմանափակումները վերաբերելի են բոլոր հանրային ծառայողներին, այսինքն՝ պետական ծառայության, համայքնային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց: Այդուհանդերձ Հանձնաժողովի քննության տիրույթում են՝

- պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ դիմումները,

- պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները:

Պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ, որոնք հետևում են հանրային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը:

-Որո՞նք են հանրային ծառայողներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները և որո՞նք են դրանց վերաբերյալ առավել հաճախ ստացվող հարցումները:

Անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակը հանրային ծառայողներին ուղղորդելն է՝ պատկերացում տալու համար, թե հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողերը ինչ գործունեություն կարող են ծավալել պաշտոնավարման հետ համատեղ: Վերջիններս, օրենքի իմաստով, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հանրային ծառայողների կողմից Հանձնաժողովին հասցեագրված հարցումները հիմնականում վերաբերում են հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելուն: Մասնավորապես՝

- արդյո՞ք կարող է հանրային ծառայողը կատարել վճարովի աշխատանք միջազգային կամ տեղական հասարակական կազմակերպությունում կամ ներգրավվել որպես փորձագետ,

- կատարել վճարովի աշխատանք գիտակրթական հիմնադրամում կամ հաստատությունում,

- հոդվածներ հրապարակել տեղական կամ միջազգային պարբերականներում,

- համատեղել քաղաքացիական ծառայության պաշտոնը համայնքային պաշտոնի հետ և այլն:

Հանրային ծառայողներին նման իրավիճակներում կողմորոշելու համար, հարկ է նշել, որ եթե որոշակի գործունեություն անմիջականորեն չի բխում տվյալ հանրային ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված լիազորություններից, ավելին՝ նախատեսում է դրա դիմաց եկամտի ստացում, ապա անհամատեղելիության պահանջների պահպանման խնդիր է առաջանում: Այսպես օրինակ՝ քաղաքացիական ծառայողի կողմից տեղական կամ միջազգային պարբերականներում հոդվածների հրապարակումը չի բխում քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից, հետևապես՝ հանդիսանում է վճարովի այլ աշխատանք, որն արգելված է «Հանրային ծառայության մասին» օրենքով: Կամ օրինակ՝ որևէ պետական մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ չի կարող ստանձնել համայնքի ավագանու անդամի լիազորություններ, քանի որ ավագանու պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է, մինչդեռ քաղաքացիական ծառայությունը ենթադրում է քաղաքական չեզոքություն, ինչպես նաև քաղաքացիական ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում:

Հանձնաժողովում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մի քանի թվային տվյալներ՝

Անհամատեղելիության պահանջների և շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից նախորդ տարում ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ 45 դիմում և մեդիա հրապարակում:

Արդյունքում՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ տրամադրվել է 10 պաշտոնական պարզաբանում, որոնք հիմնականում վերաբերել են հանրային պաշտոնին զուգահեռ այլ վճարովի աշխատանքների կատարմանը կամ որևէ այլ հանրային կամ համայնքային պաշտոն զբաղեցնելուն:

3 գործի հիման վրա հարուցվել է անհամատեղելիության վարույթ, որոնցից մեկը՝ մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, իսկ մյուսը՝ դատավորի նկատմամբ։ Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները։ Նշված վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը։