ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատանքի հնարավորություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

24.12.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչությունում առկա թափուր հաստիքներ՝

Հայտարարագրման բաժնի պետ (աշխատավարձի չափը 256.600 ՀՀ դրամ),

Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի պետ (աշխատավարձի չափը 256.600 ՀՀ դրամ):

Ծանոթություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչությունն իրականացնում է պաշտոնատար անձանց գույքային դրության համալիր վերլուծություն։ Վերլուծության արդյունքում վեր են հանվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը համադրվում է եկամուտների,  ինչպես նաև տարբեր պետական մարմիններից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ (այդ թվում՝ հարկային և բանկային գաղտնիք կազմող), իրականացվում է ՀՀ քաղաքական կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տվյալների արժանահավատության ու ամբողջականության ստուգում։

2022 թվականից հանձնաժողովին են վերապահվել նաև քաղաքական կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Աշխատանքի վայրը` ք. Երևան

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ

Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,

ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից ոլորտներում նվազագույն փորձառություն 3 տարի (կախված հաստիքից), 

անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,

տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է,

MS Excel ծրագրի լավ իմացություն,

վերլուծական հմտություններ,

ղեկավար աշխատանքի փորձը ցանկալի է,

հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն։

Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, նախաձեռնող, պատասխանատվության մեծ զգացումով, ունենան արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ:

Հանձնաժողովն օրենքով ստեղծված մարմին է, որին տրված գործիքակազմով պատվիրակված է կանխարգելելու մեր երկրում կոռուպցիոն դրսևորումները:

Հետաքրքրված անձինք կարող են նշված փաստաթղթերն ուղարկել hr@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

Ինքնակենսագրական (հայերեն կամ անգլերեն),

Մոտիվացիոն նամակ: