ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայաստանում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչների առցանց հանդիպման մասնակցության հրավեր

22.12.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը հրավիրում են Հայաստանում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչներին առցանց հանդիպման, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-12:40: Հանդիպման ընթացքում կներկայացվեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված և 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, որոնք վերաբերվում են կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքներին, կուսակցությունների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվություններին, դրանց աուդիտին, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերին և այլ դրույթների:

Կուսակցությունների ֆինանսական/հաշվապահական ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է։

Հանդիպմանը մասնակցելու համար անհարժեշտ է մինչև դեկտեմբերի 25-ը, 18:00-ն գրանցվել սույն հղումով, իսկ հանդիպման օրակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Յուրաքանչյուր կուսակցությունից կարող են մասնակցել առավելագույնը երկու ներկայացուցիչ: